Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ներածություն
- Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են <<ԼԵՎԵԼ ՐԵՆԹ>> ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում անձամբ կամ իր գործընկերների միջոցով։
- Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:
- Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
- Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
- Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
- Սույն Պայմանները պարունակում են գաղտնիության քաղաքականության և անձնական տվյալների մշակման մասին դրույթներ։
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց առանձնահատկությունները
- Ընկերությունը մատուցում է տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծառայություններ։
- Սույն Կայքում ներկայացված Ծառայությունները, դրանց վերաբերյալ գովազդը և (կամ) անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են Ընկերության կողմից օֆերտա անելու հրավեր։ Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ մերժել ցանկացած Պատվերի ընդունումը:
- Կայքում ցուցադրված Ծառայությունները, ի լրումն սույն Պայմանների, կարող են ունենալ, հայտարարել և (կամ) պահանջել ընդունել իրենց պայմաններն ու կանոնները, որոնք կարող են ներառել որոշակի այլ պարտավորություններ և (կամ) իրավունքների սահմանափակում։
Ընկերության Ծառայությունները, Պատվերների գրանցման և ծառայությունների մատուցման կարգը
- Հաճախորդը հնարավորություն է ստանում ծանոթանալ, վարձակալել տրանսպորտային միջոցներ (աշխատակազմի ներգրավմամբ կամ առանց դրա), ինչպես նաև պատվիրել այլ ծառայություններ։
- Տրանսպորտային միջոցների վարձակալության և մյուս ծառայությունների պատվերները Դուք կատարում եք առնվազն 1 աշխատանքային օր առաջ ։
- Տրանսպորտային միջոցը համարվում է Ձեր կողմից ամրագրված, եթե առկա է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիր Ընկերության և Ձեր միջև։
- Տրանսպորտային միջոցների ամրագրման համար կատարվում է վարձավճարի 100% կանխավճար։
- Ձեր կողմից սույն դրույթների ինչպես նաև Պայմանագրի կետի/կետերի ցանկացած խախտման, Տրանսպորտային միջոցի շուտ վերադարձի կամ Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, տրված կանխավճարը չի վերադարձվում, ինչպես նաև Ընկերությունը ստանում է իրավունք պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում:
- Եթե Դուք վարձակալում եք տրանսպորտային միջոցը, ապա Դուք հավաստիացնում և երաշխավորում եք, որ տրանսպորտային միջոցը վարելու ամբողջ ընթացքում չեք գտնվելու ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ հոգեներգործուն նյութերի ազդեցություն տակ, ինչպես նաև ունեք վավեր վարորդական իրավունք և առնվազն 5 տարվա փորձ։ Ընդ որում սույն դրույթը տարածվում որպես Վարորդ գրանցվող բոլոր անձանց վրա*։
- Ընկերությունը, ի թիվս այլի, որևէ պատասխանատվություն չի կրում կորած կամ անհետացած անձնական իրերի համար, ինչպես նաև Վարորդի և/կամ ուղևորների առողջական խնդիրների համար:
- Դուք իրավունք չունեք ենթավարձակալության հանձնել վարձակալված տրանսպորտային միջոցը:
- Տրանսպորտային միջոցի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում եք Դուք, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը վարում է Ընկերության վարորդը։ Առանց Ընկերության իմացության Դուք իրավունք չունեք տրանսպորտային միջոցի վարման իրավունք տալ որևէ այլ անձի:
- Վարձակալված տրանսպորտային միջոցը վարելիս Դուք և/կամ Վարորոդը պարտավոր եք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Վարորդը պատախանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար*: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ:
- Տեխնիկական անսարքություններ նկատելիս` Վարձակալը անմիջապես պարտավոր է այդ մասին տեղեկացնել Վարձատուին: Եթե տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը/վնասումը առաջացել է Վարձակալի մեղքով, ապա վերջինս ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները:
- Վթարի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության/վնասման դեպքում Դուք և/կամ Վարորդը պարտավոր եք անհապաղ այդ մասին տեղյակ պահել Ընկերությանը, Ապահովագրական ընկերությանը, և Ոստիկանությանը (միևնույն ժամանակ վթարի դեպքում Տրանսպորտային միջոցը տեղաշարժ չանելով), օժանդակել օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և պատշաճ տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Ընկերությանը*:
- Ձեր կամ Վարորդի կողմից երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում Դուք Ընկերությանն որևէ պահանջ ներկայացնելու իրավասություն չունեք և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել: Ապահովագրական ընկերությունը "Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության" պայմանագրով, "Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին" ՀՀ օրենքով սահմանված դեպքերում բոլոր իրավունքները և պարտականությունները ծագում է բացառապես Ձեր և/կամ Վարորդի նկատմամբ: Ընդ որում Ձեր կամ Վարորդի գործողությունների (անգործության), Ապահովագրության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում*։
- Վարձակալված տրանսպորտային միջոցի փաստաթղթերի ձևակերպումը, հանձնումն ու ընդունումը կատարվում է Ընկերության գրասենյակում՝ Ընկերության աշխատանքային օրերին և ժամերին։ Բացառիկ դեպքերում, լրացուցիչ վճարի դեպքում սույն կետով ներկայացված հանձնում ընդունումը կատարվում է Ձեր նախանշած այլ վայրում։
- Կայքում բոլոր Գները ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով՝ ՀՀ Դրամով (AMD), ինչպես նաև որոշ արտարժույթներով։ Արտարժույթով Գները կրում են միայն տեղեկատվական բնույթ և կարող են օգտագործվել միայն ուղեցուցային նպատակներով։
- Վարձակալվող տրանսպորտային միջոցը Վարձակալին տրամադրվում է պատշաճ վիճակում` տեխնիկապես սարքին, մաքուր և վառելիքի որոշակի լիցքավորմամբ:
- Դուք պարտավոր եք հետևել տրանսպորտային միջոցի շահագործման ընդունված կանոններին, լիցքավորել պայմանագրում նշված վառելիքի տեսակով և վերջնաժամկետին տրանսպորտային միջոցը պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ընկերությանը նախապես համաձայնեցված վայրում և ժամին՝ բոլոր փաստաթղթերի, լրացուցիչ սարքավորումների ու պարագաների հետ միասին, մաքուր և նույնքան չափի վառելիքի լիցքավորմամբ։
- Տրանսպորտային միջոցի հանձնման և ընդունան ժամանակ Վարձակալը Վարձատուի հետ միասին զննում է տրանսպորտային միջոցը և կազմում նրա վիճակի վերաբերյալ համապատասխան հանձնման-ընդունման ակտ, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մաս: Տրանսպորտային միջոցի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը մինչ տրանսպորտային միջոցի վարձակալության ընդունելը պարտավոր է տրանսպորտային միջոցի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում կատարել հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը տրանսպորտային միջոցի ընդունման ժամանակ նշված թերություններից բացի հետագայում հայտնաբերված որևէ այլ թերության մասին հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:
- Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում Դուք ընդունում եք, որ Ընկերությունը իրավունք ունի որոշել, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները: Եթե Դուք հրաժարվում եք ստորագրել հանձնման-ընդունման ակտը տրանսպորտային միջոցը հանձնելիս, ապա նշված ակտը կազմվում է առանց Ձեր ստորագրման և կիրառվում է սույն կետով նշված դեպքերում։
Ապահովագրությունը և պատասխանատվությունը վնասի դեպքում
- Տրանսպորտային միջոցը Ձեզ տրամադրվում է ապահովագրված ԱՊՊԱ պայմաններով: Դուք կրում եք ամբողջական պատասխանատվություն ապահովագրական ընկերության նկատմամբ:
- Վարձակալված Տրանսպորտային միջոցին պատճառված վնասը Ապա- հովագրական ընկերության կողմից չհատուցվելու դեպքում, ներառյալ այն դեպքերը, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Ձեր և/կամ Վարորդի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապահովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Տրանսպորտային միջոցի, երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Ձեր կողմից:
- Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու դեպքում վնասների հատուցման պարտականություն կրում եք բացառապես Դուք: Ընկերությունը Տրանսպորտային միջոցի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:
- Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Դուք պարտավոր եք գործել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնելով իրավասու մարմիններին, Ընկերությանը։
Վճարման կարգը
- Վարձակալության ընդհանուր գումարը Տրանսպորտային միջոցի վարձակալության արժեքի գումարն է:
- Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Տրանսպորտային միջոցը հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն:
- Այդ նպատակով Վարձակալը պայմանագիր ստորագրելու պահին պետք է ապահովի 37-րդ կետով սահմանված գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում կծածկվեն վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովագրական պատահար չհամարվող ծախսերն են)*:
- Եթե վարձակալված Ավտոմեքենան պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հետ է վերադարձվում Վարձատուին, ապա Դեպոզիտի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Դեպոզիտի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Դեպոզիտի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Դեպոզիտի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում, և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված մասը*:
- Ավտոմեքենաների համար Դեպոզիտի գումարը սահմանվում Պայմանագրով։
- Վճարումները կարելի է կատարել կանխիկ (միայն ՀՀ դրամով, մինչև 300 000 ՀՀ դրամի չափով) և անկանխիկ (բանկային քարտով կամ բանկային փոխանցումով) միջոցով:
Գաղտնիությունը
- Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից։
- Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում։ Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
- Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
- ծառայությունների, վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
- Ձեզ հետաքրքրող Ծառայություններ առաջարկելու համար,
- կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
- կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,
- կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
- օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Բողոքների, կարծիքների, առաջարկների ներկայացման կարգը
- Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք): Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։
- Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), որը) ենթակա է գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
*դրույթը չի տարածվում անձնակազմի ներգրավմամբ տրանսպորտային միջոցի վարձակալության կնքմամբ ծագած իրավահարաբերությունների վրա։