Մեր մասին
Բարի գալուստ levelRent՝ լյուքս դասի ավտոմեքենաների վարձույթի կազմակերպություն Հայաստանում:levelRent-ում մենք գիտենք, որ հաճախորդները պահանջում են միայն լավագույնը և վստահ ենք, որ մատուցում ենք հենց այդպիսի ծառայություններ: Մեր ավտոպարկը բաղկացած է առաջատար ապրանքանիշերի նորագույն մոդելներից, ինչպիսիք են Mercedes-Benz, Maserati, Land Rover, Porsche և շատ ուրիշներ:
Մենք վստահ ենք, որ շքեղ մեքենա վարելը պետք է լինի անմոռանալի իրադարձություն, ուստի անում ենք ամենը, որպեսզի համոզվենք, որ Հայաստանում շքեղ մեքենա վարձակալելու հետ կապված ձեր բոլոր ակնկալիքներն արդարացված են։
Մեր մեքենաները միշտ գտնվում են գերազանց տեխնիկական վիճակում, կատարյալ մաքուր են և պարբերաբար ենթարկվում են սպասարկման, որպեսզի պատրաստ լինեն ցանկացած պահի ճանապարհ ընկնել ցանկացած ուղղությամբ։
Մեր բոլոր մասնագետներն ու վարորդներն ունեն բարձր որակավորում և ջանք չեն խնայում յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական մոտեցում ցուցաբերելու և գերազանց ծառայություններ մատուցելու համար։
Աննախադեպ սպասարկում
Լինի դա բիզնես հանդիպում, գործուղում, հարսանիք, հատուկ այլ իրադարձություն, կամ պարզապես շքեղ մեքենա վարելու ցանկություն, levelRent-ը պատրաստ է այն իրականացնել ամենաբարձր մակարդակով:
Շնորհակալություն levelRent ընտրելու համար և բարի գալուստ մեր ակումբ:
